سيروشو: Antarber Ashxarh

الأغنية: Antarber Ashxarh
الفنان: سيروشو – Sirusho – Սիրուշո
كلمات: سربوهي آدامباولتسيان
الحان: سيروشو

Դու անտարբեր աշխարհ,
Կպտըտիս անկախ,
Նայե մարդոց վերա,
Սեր կկանչին, որ գա:

Կարոտ մտե սրտեր,
Կանե անգութն ավեր,
Քեզի գամ Տիրամեր,
Անեմ աղոթք ու երգ:

Լույս մը դու տուր զիս ի լուր,
Հույս մը հանգածին տանիմ ի հուր,
Տանիմ հասցնիմ հեռու,
Բաժան սրտերուն տալու,
Անհուն սերամենուն…

Զի դու ես բարեխոս,
Ասա ունկին Անոր,
Սիրող սրտեր կարոտ
Հասնին իրար մի օր:

Հոգիս բացեմ ի տես,
Քանց անմարմին, ան «Ես»,
Քեզի գամ Տիրամեր,
Անեմ աղոթք ու երգ:

Արև ելավ նորեն — կշաղի սեր,
Քամին բերավ ամպեր — կլացի սեր,
Արցունք դիպավ հողին՝ տվավ ծիլեր:

Ջրեր դառան օվկեան — անհատակ սեր,
Կայծակ զարկեց ժայռին — ճառագեց սեր:
Միայն մարդոց սեր չհասավ այս մեծ աշխարհին մեջ…

Լույս մը դու տուր զիս ի լուր,
Հույս մը հանգածին ի հուր,
Տանիմ հասցնիմ հեռու, հեռու…

scroll to top