1.
Մեղավոր եմ, թե անմեղ,
Որ քո սրտում չունեմ տեղ:
Տես մթնել է իմ աշխարհը,
Ասա` ո՞րն է ճանապարհը,
Չեմ կարող այսպես, էլ չեմ ուզում:
Մեղավոր եմ, թե անմեղ,
Էլ իմ սրտում չունես տեղ:
Սերը իմ հոգում ծնվել է,
Լույսը իմ հոգում մարել է,
Չեմ կարող այսպես, էլ չեմ ուզում:
Ինչու՞, ախ ինչու՞,
Դեռ սիրում եմ, բայց թողնում եմ, որ դու հեռանաս հեռու:
Ինչու՞, ախ ինչու՞,
Դեռ սիրում եմ, արտասվում եմ, սերս չի մարում:
Ինչու՞:
Ինչու՞:
2.
Մոլորվել եմ ես հիմա,
Քեզ խնդրում եմ` հավատա,
Խենթի նման սիրել եմ,
Ու մեր սերը վառ պահել եմ,
Առանց քեզ ապրել ես չեմ ուզում:
Մոլորվել եմ ես հիմա,
Քեզ փնտում եմ, հավատա,
Որ սիրո խոսքերն անզոր են,
Մի փորձիր սիրել, իզուր է,
Չեմ կարող այսպես, էլ չեմ ուզում:
Ինչու՞, ախ ինչու՞,
Դեռ սիրում եմ, բայց թողնում եմ, որ դու հեռանաս հեռու:
Ինչու՞, ախ ինչու՞,
Դեռ սիրում եմ, արտասվում եմ, սերս չի մարում:
Ինչու՞:
Ինչու՞: