في ذكرى تأسيس جيشنا الباسل.. Մեր անունն է հայկական բանակ

سواعدكم في الأمس حررت آرتساخ وغدا تحرر آرارات.. في ذكرى ميلاد الجيش الأرمني.. نتوجه بالتحية لمن أقدامهم بها يتشرف الشرف.

Օրնիբուն դրվում է հին քարին նոր քարը.
Եվ անունն է մեր հայ շինարար,
Նոր գարունն իր հետ բերում է ցանքն ու վարը.
Մեր անունն է հայ մշակ արդար,
Պետք է իմանա մանուկն իր գիրն ու տառը,
Որ ապրի հայ միտքը դարեդար։

Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են,
Եվ թող իմանան բոլորը`
Մեր անունն է հայկական բանակ։

Հայ հազարամյա մեր պատմության տապանը
Մեզ տարուբերել է աշխարհով,
Ետ է մեզ կանչում մեր հարազատ օրրանը
Միշտ հավատարիմ իր կարոտով,
Մերն է լինելու այս նոր հարյուրամյակը,
Վառ լուսավորված ճանապարհով.

Մեր պապենական մեր հայկական հողերը
Մենք գիշեր ու զօր կպահպանենք,
Թող հանգիստ քնեն հայոց բոլոր մայրերը,
Մենք նրանց անդորրը կհսկենք։
Հայկ նահապետի` մեզ ավանդած երկիրը
Մեր զավակներին կժառանգենք.
Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են,
Եվ թող իմանան բոլորը`
Մեր անունն է հայկական բանակ։

Հայ հազարամյա մեր պատմության կնիքը
Մենք հավերժ կրում ենք դարեդար
Թող որ միշտ խաղաղ լինեն հայոց երկինքը
Եվ լեռները արևավառ
Եթե պահանջվի անգամ կտանք մեր կյանքը
Մեր հայրենիքի փառքի համար.

scroll to top